Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք տեսել ենք, թե պետական համակարգում ինչպես են ձևավորվում դոլարային միլիոնատերերը․ Բաբկեն Թունյան. «Ա1+»

Փետրվար 02,2024 23:13 Share

«Ինձ համար տարօրինակ է տեղեկությունը, թե այդ մարդիկ այդքան գումար չեն ունեցել»,- «Ա1+» հեռուստաընկերության հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով կուսակցությանը տարբեր քաղաքացիների կողմից գումարներ փոխանցելու աղմկոտ պատմությանը

Բաբկեն Թունյանն անդրադարձավ նաև էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի հնարավոր առնչությանն այն մրցույթին, որը չեղյալ է համարվել և քրեական գործ հարուցվել։ Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց երկու ամսով տնային կալանք է կիրառել։

Ինչ վերաբերում է դպրոցաշինության և ճանապարհաշինության ոլորտում առկա թերություններին, պատգամավորն ասում է՝ վերահսկողության խնդիր կա։ Թունյանը, սակայն, հերքում է, թե իրենց իշխանության օրոք պետական գերատեսչություններում համակարգային կոռուպցիա է եղել։ «Մենք տեսել ենք, թե պետական համակարգում ինչպես են ձևավորվում դոլարային միլիոնատերերը, և չեմ հիշում, որ որևէ մեկի նկատմամբ նման քրեական գործեր հարուցված լինեն»,- անդրադառնալով նախկին իշխանություններին՝ հավելեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829