Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի` Բուռնաշի փեսան․ Oragir.News

Փետրվար 04,2024 23:41

Ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար իրավապահները կալանքի տանելու նպատակով ձերբակալել են գործարար Վարդան Հարությունյանին:

Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Արայիկ Ներսիսյանը:

Փաստաբանի խոսքով՝ մինչև կեսգիշեր տևած դատական նիստի ընթացքում դատարանը որոշել է մերժել Քննչական մարմինների կողմից որպես խափանման միջոց ներկայացրած կալանքի կիրառման միջնորդությունը, և Վ․ Հարությունյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել:

Արայիկ Ներսիսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը՝ Վարդան Հարությունյանը, 2020 թվականին կամավոր մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմին, որտեղից էլ, ենթադրաբար, ձեռք էր բերվել նշված զենք-զինամթերքը։

«2023 թվականի դեկտեմբեր ամսվա սկզբին իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստով, որի համար քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում։

Իմ պաշտպանյալը հերթական անգամ նշված վարույթի վերաբերյալ տեղեկություններ իմանալու, հերթական անգամ տեղեկանալու, թե ինչ է կատարվում, իր գործն ինչ եղավ, և իր՝ վարույթին օժանդակելու հնարավոր պատրաստակամությունը հայտնելու նպատակով գնացել է Վաղարշապատի քննչական բաժին՝ միաժամանակ ցանկանալով իր կողմից կազմված գրավոր դիմում-միջնորդությունը ներկայացնել քննիչին, սակայն որոշ ժամանակ անց, անակնկալ կերպով, գալիս են ոստիկանության աշխատակիցները և հենց քննչական բաժնում ձերբակալում Վ․ Հարությունյանին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829