Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջիև. «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտականությունները

Փետրվար 09,2024 12:10

🇦🇿Գերմանական «zdf heude» լրատվականին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել: Նա անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներին: Խոսելով ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին՝ Հաջիևը նշել է․ «Հենց իմ նախնիները նույնպես ապրել են Հայաստանում։ Ադրբեջանցիները պետք է ունենան իրավունք այցելել այս տարածքի մշակութային վայրեր և գերեզմաններ»։

▪️Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Հաջիևը ասել է. «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտականությունները։ 2020թ.-ի եռակողմ համաձայնագրի մեջ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանին տալ անխոչընդոտ ուղի դեպի Նախիջևան, բայց դեռ չի կատարել այս պայմանավորվածությունները»։

▪️Նոր ռազմական գործողությունների հավանականության մասին խոսելիս Հաջիևը նշել է․ «Մեզ համար ցանկացած տեսակի ռազմական գործողությունները ավարտված են, քանզի Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն իր տարածքում։ Ադրբեջանը գործել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Հոդված 51-ը իրավունք է տալիս ինքնապաշտպանության և հետևաբար Ադրբեջանն իրավունք է ունեցել վերականգնել իր տարածքները։ Չպետք է լինեն երկակի ստանդարտներ տարբեր երկրների տարածքային ամբողջականության հարցերում»։

▪️Հաջիևն ափսոսանք է հայտնել, որ Եվրոպայի Խորհրդի հետ հարաբերություններն այսքան վատթարացել են, սակայն խնդիրը հենց Եվրոպական կառույցի ներկայացուցիչներից է։ Հաջիևը նաև մտահոգություն է հայտնել իսլամաֆոբիայի և հակասեմիթականության խնդրի շուրջ։

▪️Խոսելով ընտրությունների դիտորդների վերաբերյալ՝ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը պարտավորություններ չունի ինչ-որ տեղերից դիտորդներ կանչելու։

▪️Վերջում Հաջիևը խոսել է Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների մասին ու նշել, որ տվյալ լրատվականների աշխատողներն զբաղված են եղել փողերի լվացմամբ։

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829