Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը և Հակոբ Տեր-Խաչատուրյանը քննարկել են Հայաստանի ներկա իրավիճակը, Արցախ հավաքական վերադարձի հարցերը

Փետրվար 09,2024 15:09

Փետրվարի 8ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հանդիպումը։

Քննարկվել են Հայաստանի ներկա իրավիճակը, Արցախյան հիմնախնդրի, արցախահայության իրավունքների պաշտպանության, մասնավորապես Արցախ հավաքական վերադարձի հարցերը։

Տեղեկություններ են փոխանցվել հայրենիքում եւ համաշխարհային մակարդակով Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների եւ նախատեսված համահայկական նախաձեռնությունների վերաբերյալ։

Շեշտվել է արցախահայությանն օժանդակություն տրամադրելու եւ պետականության հիմքերի ամրապնդման աշխատանքի շարունակության, ազգային միասնականության զորացմամբ եւ առկա մարտահրավերների հաղթահարմամբ՝ ազգային կառույցների միջեւ համագործակցության ընդլայման եւ հայ ժողովրդի կյանքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերի խորացման կարեւորությունը։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829