Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն անհետ կորածների որոնման հարցում Երևանի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել

Փետրվար 14,2024 13:12

«Ազատություն». Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե պատրաստ է համագործակցել Երևանի հետ երկու կողմից անհետ կորածների որոնման աշխատանքներում:

Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովը ողջունում է հայկական կողմի համապատասխան կառույցի պատրաստակամությունը և ընդգծում, որ նպատակահարմար է միավորել ջանքերը այս ուղղությամբ:

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովն օրերս արձագանքելով Ադրբեջանի մեղադրանքներին, թե հայկական կողմը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829