Լրահոս
Օրվա լրահոսը

Լանջազատում լույս աշխարհ են եկել պատերազմում զոհված երկու հերոսների եղբայրը և քույրը

Փետրվար 15,2024 15:30 Share
Աջակցեք aravot.am-ին

44-օրյա պատերազմից տարիներ անց Արտաշատ համայնքի Լանջազատ բնակավայրում անմահացած հերոսներ Ռազմիկ Մախմուրյանի և Գևորգ Բաբաջանյանի ընտանիքներում լույս աշխարհ են եկել Ռազմիկի եղբայրը՝ փոքրիկ Ռազմիկն ու Գևորգի քույրը՝ Լիլիթը:

Ընտանիքներին այցելել և շնորհավորել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

Մարզպետն ու համայնքի ղեկավարը ուրախ ու երջանիկ մանկություն են մաղթել փոքրիկներին։

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: