Լրահոս
Օրվա լրահոսը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է սկսում Ավստրիայում

Փետրվար 18,2024 17:31

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի մարզչական շտաբը գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք աշխարհի 2027 թվականի առաջնության որակավորման շրջանակներում  փետրվարի 22-ին կայանալիք Ավստրիայի հետ հանդիպմանն ընդառաջ այսօրվանից Վիեննայում  ուսումնամարզական հավաք են  անցկացնելու:

Հավաքական հրավիրվել են. Քրիս Ջոնս («Վալենսիա», Իսպանիա), Անդրե Սպայթ-Մկրտչյան («Օբրաս Սանիտարիաս», Արգենտինա), Տիգրան Մկրտումյան (ԲԿՄԱ, Հայաստան), Ավեդիս Կարագավուրյան (Triple Threats, Կանադա), Ալբերտ Թադեւոսյան (ԲԿՄԱ, Հայաստան), Գաբրիել Աջեմյան (Հոմենենթմեն, Լիբանան), Բագրատ Միքաելյան («Ուրարտու», Հայաստան), Մարատ Միքաելյան (ԲԿՄԱ, Հայաստան), Կարեն Մելիքյան (ԲԿՄԱ, Հայաստան), Սամվել Գեւորգյան (ԲԿՄԱ, Հայաստան), Զակ Տավիտյան («Դայմոնդ Վելլի», Ավստրալիա), Զարեհ Զարգարյան («Արարատ Գլենդեյլ», ԱՄՆ), Արկադի Մկրտչյան («Ուրարտու», Հայաստան), Յուրա Մելիքյան (ԲԿՄԱ, Հայաստան):

Վնասվածքի պատճառով  հավաքականին չեն միացել Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը, Մականի Ուաթսայդ-Քրքորյանը եւ Գարի Չիվիչյանը:

Ավստրիայի հետ արտագնա հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին, որից հետո մեր ընտրանին փետրվարի 25-ին Երեւանում կհյուրընկալի Ալբանիային:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829