Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը կրակել է Երևանի 30-ամյա բնակչուհու ոտքին. հրազենային վիրավորում ստացած կինն իր ավտոմեքենայով հասել է «Նաիրի» ԲԿ. Shamshyan.com

Փետրվար 20,2024 14:46

Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 19-ին կրակոց է հնչել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին  գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա:

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ստորին վերջույթի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Ռուզան Ս.-ն է:

Տեղում ոստիկանները պարզում են, որ վերջինս իր կողմից շահագործվող Hyundai մակնիշի ավտոմեքենայով վիրավոր վիճակում եկել էր «Նաիրի» բժշկական կենտրոն և նրան հայտնաբերել են բժիշկները հիվանդանոցին կից ավտոկայանատեղիում:

Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են արնանման հետքեր և կրակված 1 պարկուճ:

«Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության ավտոմեքենայով նրան տեղափոխել են «էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, Ռուզան Ս-ի և Երևանի բնակիչ 26-ամյա Վահագն Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել Ռուզան Ս.-ի ոտքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829