Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղը վերաբրենդավորվել է

Փետրվար 21,2024 10:14

Ֆասթ Բանկի «Սեբաստիա» մասնաճյուղն այսուհետ իր հաճախորդներին ընդունելու է նոր, հարմարավետ ու լուսավոր սրահում։ Երևանի Սեբաստիա 123/2 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է ու հանրությանը ներկայանում է նոր ոճով։

«Մեր մասնաճյուղը հաճախորդների մեծ հոսք ունի, և շատ ուրախ ենք, որ այսուհետ նրանց սպասարկելու ենք ավելի հարմարավետ սրահում։ «Սեբաստիա» մասնաճյուղն արագ և որակյալ սպասարկում ապահովելու համար հագեցած է արդի չափանիշներին համապատասխան բոլոր միջոցներով, ու ինչպես նախկինում, հիմա էլ սպասարկելու ենք 24/7 գրաֆիկով», – նշում է մասնաճյուղի կառավարիչ Գրիգոր Հակոբյանը։

«Սեբաստիա» մասնաճյուղը կմատուցի բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ` հաճախորդներին տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն և բարձրորակ սպասարկում։ Բանկի վերաբրենդավորված մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են իրականացնել բանկային/քարտային հաշիվների համալրում, վարկերի մարում, կատարել կոմունալ վճարումներ, ինչպես նաև այլ ծառայությունների դիմաց վճարման գործարքներ։

Բանկն ակտիվորեն շարունակում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնման և արդեն իսկ գործարկված մասնաճյուղերի փոխակերպման գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829