Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր էլ շարունակվում է Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը, որի ամենավառ դրսևորումը ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներն են և նրանց դեմ տարվող ապօրինի գործողությունները. «Ապրելու երկիր»

Փետրվար 27,2024 14:40

36 տարի առաջ այս օրերին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային ջարդեր և բռնի տեղահանություն։ Դաժան սպանություններով, խոշտանգումներով, կողոպուտով և բռնարարությամբ ուղեկցվող կոտորածն իրականացվեց պետական մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունների թույլտվությամբ և հանձնարարականով։ Սումգայիթի ջարդերը մարդկության դեմ հանցագործություն էին, նպատակը՝ հայի բնաջնջումն էր, որն այդպես էլ չարժանացավ համապատասխան արձագանքի, չպատժվեց այն կազմակերպող ոճրագործներից և ոչ ոք։ Եվ դրա արդյունքում էր, որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում այդպես էլ չհրաժարվեց հայատյաց քաղաքականությունից։

2020թ․ պատերազմը, 2023թ․ Արցախի ամբողջական հայաթափումը հերթական անգամ ուղեկցվեց խաղաղ բնակչության սպանություններով, բռնություններով։ Այսօր էլ շարունակվում է Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը, որի ամենավառ դրսևորումը ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներն են և նրանց դեմ տարվող ապօրինի գործողությունները։

Ամենաթողությունը, միջազգային հանրության լռությունը շարունակելու են մեծացնել Ադրբեջանի նման վարքագիծը, որի դեմ պայքարի միակ արդյունավետ միջոցը ուժեղ պետության կառուցումն է։

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829