Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը` Նոր Ջուղայում

Փետրվար 27,2024 23:25

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով Հայաստանից Իրան ժամանած Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը, Նոր Ջուղայի Հայ Դատի յանձնախմբի հրաւէրով սոյն թւականի փետրւարի 19-20-ին եղաւ Նոր Ջուղայում։

Երկօրեայ այցի շրջանակներում, Արթուր Մոսիեանը հանդիպումներ ունեցաւ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի անդամների հետ, որոնց ընթացքում անդրադարձ կատարեց բռնի տեղահանւած արցախահայութեան սոցիալ-տնտեսական ներկայ կացութեանն ու Հայաստանում նրանց իրաւական կարգավիճակին:

Ազգային մարմինների ներկայացուցիչները իրենց զօրակցութիւնը յայտնելով Արցախի հայութեանը, կարեւորութեամբ ընդգծեցին առկայ ճգնաժամը յաղթահարելու նպատակի շուրջ համահայկական ողջ ներուժի համախմբման անհրաժեշտութիւնը եւ խոստացան ինչպէս անցեալում, այնպէս էլ ներկայումս, բոլոր հնարաւորութիւններով նեցուկ կանգնել արցախահայութեանը։

 

Հանրային կապ՝ ՍՀԹ ազգային առաջնորդարանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829