Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը Քուվեյթի ԱԳ նախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, դրա տնտեսական առավելություններն ու ներդրումների համար ստեղծվող հնարավորությունները

Մարտ 01,2024 17:11

Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Աբդալլահ Ալի Ալ-Յահյային նախարար նշանակվելու կապակցությամբ և հայտնել պատրաստակամությունը համատեղ ջանքերով հարստացնել երկկողմ օրակարգը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցեր՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել տարբեր ոլորտներում առկա ներուժն իրացնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու շփումերն արդեն իսկ լավ հիմքեր են ստեղծել, իսկ բարձրաստիճան փոխայցելությունները կարող են լրացուցիչ խթան հաղորդել ձևավորվող օրակարգին:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում հստակ հանձնառության և սահմանազատման հետագա գործընթացում առավել հստակության ապահովման կարևորության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի:

Որպես խաղաղության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, դրա տնտեսական առավելություններն ու ներդրումների համար ստեղծվող հնարավորությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031