Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն անհամեմատ ավելի լավ են, քան Անդրանիկ Թևանյանինը, և շատ ավելի լավ են, քան Ռոբերտ Քոչարյանինը. «Մայր Հայաստան»

Նոյեմբեր 18,2026 11:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը ապօրինաբար կալանավորվել է և գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որը ժողովրդի մեջ ընդունված է անվանել ԿԳԲ-ի պադվալ։

Թևանյանի պահման պայմանները հեռու են նորմալ համարվելուց։ Նոյեմբերի 16-ից այդ ամենին ավելացել էր նաև այն, որ նրա խուց էին տեղափոխել բժշկական փաստաթղթերով հաստատված հոգեկան հիվանդություններ ունեցող, հոգեբուժարանում վերջնական բուժում չստացած, էպիլեպսիայով տառապող, առողջական այլ լրջագույն խնդիրներ ունեցող, ինքնասպանության և ինքնավնասման բազմաթիվ փորձեր արած, գողության հոդվածով դատապարտված կալանավորի։ Նման որոշումը նաև այդ երիտասարդի իրավունքների կոպիտ խախտում էր։

Մեր հնչեցրած ահազանգին արագ արձագանքել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը և Սևակ Խաչատրյանը։ Ընդդիմադիր պատգամավորների միջամտության, ՄԻՊ գրասենյակի, Արդարադատության նախարարության( գերատեսչության դիմաց բողոքի ակցիայից հետո մեզ ընդունեցին նախարարության պատվիրակները՝ խոստանալով արագ կարգավորել խնդիրը) և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալու արդյունքում երեկ երեկոյան, խնդիրը կարգավորվել է. առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից։

Քաղբանտարկյալների և կալանավորների խնդիրը մշտապես գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։

Ի դեպ, Շաքիում հայ կնոջ և նրա երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը նույնպես գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Նրա պահման պայմաններն անհամեմատ ավելի լավ են, քան Անդրանիկ Թևանյանինը, և շատ ավելի լավ են, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինը, ինչը պարզապես խայտառակություն է։ Սա բոլորիս արժանապատվության հարցն է։

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և ապօրինաբար կալանավայրերում պահվողներին։

«Մայր Հայաստան» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30