Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ

Մարտ 11,2024 12:28

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ: Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ: Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: Նախաձեռնությունն այս երևանյան մշակութային կյանքում կառանձնանա իր բացառիկությամբ:
***
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ: 2019-ից մեկնարկած ծրագրով, ի դեպ, երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Ծրագիրը շարունակական կլինի նաև հաջորդող տարիներին՝ մինչև բոլոր վերելակները կլինեն փոխարինված ու ապահով:
***
2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 400 թեքահարթակ: Այս տարի, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար:
***
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։
***
Հրազդան գետի, Գետառի և Երևանյան լճի երկայնքով տեղակայված բնակելի տները, բազմաբնակարան բնակելի շենքերն ու հասարակական նշանակության շինությունները շահագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կեղտաջրերի ապօրինի ջրահեռացումը կանխարգելելու նպատակով իրականացվել են գույքագրման աշխատանքներ: Տվյալները փոխանցվել են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչությանը:
***
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված  466 արտաքին գովազդ:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031