Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ բարձր նշաձողեր սահմանեք». Սեդրակ Թևոնյանն ընդունել է մարզի չեմպիոններին

Մարտ 12,2024 13:52

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել և պարգևներ է հանձնել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վազգեն Թևանյանին, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանին և վերջիններիս մարզիչներին։

Մարզի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։
«Դուք ձեր հաղթանակներով մեզ հպարտանալու մեծ առիթներ եք տվել։ Մեր յուրաքանչյուրի գործը հօգուտ Հայաստանի զարգացման է։ Երբեք չսահմանափակվեք ձեռք բերված հաջողություններով, ձեր առջև միշտ բարձր նշաձողեր սահմանեք։ Շնորհակալություն մեր հայրենիքի անունը բարձր պահելու համար», – իր խոսքում ասել է մարզպետ Թևոնյանը։

Վերջիններս ընդգրկվել էին Հայաստանի Հանրապետության 2023 թվականի Տարվա լավագույն մարզիկների տասնյակում։

Արարատի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031