Լրահոս
Օրվա լրահոսը

«Խի՞ եմ ես նստած, իսկ ադրբեջանցին ազատ է արձակվել». Աշոտյանը՝ դատավորին

Մարտ 14,2024 19:07

«Խի՞ եմ ես նստած, իսկ ադրբեջանցին ազատ է արձակվել: Ըստ էության հարց եմ տալիս»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր գործով նիստի ժամանակ այսպես արձագանքեց, երբ դատավոր Դոլմազյանը հորդորեց իր բացարկի միջնորդության ժամանակ ելույթ ունենալ ըստ էության:

Նա ասաց, որ 6 ամիս է՝ իր որոշմամբ կալանքի տակ է ու ինչքան դատավարությանը չվերաբերող հարցերից խոսի, այնքան կերկարի այդ ժամկետը: Աշոտյանը չհամաձայնեց. «Սա դատավարությանը վերաբերող հարց է, որովհետեւ մենք խոսում ենք դատավորին բացարկ հայտնելու մասին եւ Հայաստանում դատական իշխանության խայտառակ վիճակի մասին, իրավապահ համակարգի՝ կնոպկով միանալու ու կնոպկով անջատվելու մասին»:

Աշոտյանը, դիմելով դատավորին՝ ասաց. «Դուք այս գործով 4 ամսով կին եք կալանավորել, նստեցրել ու եթե Ալենի բարեկամի համար 69 ստորագրությունները պատգամավորների անցնում էին, բա ինչի՞ մեր դեպքում դա հաշվի չի առնվել: Դրա համար է սելեկտիվ արդարադատությունը ճպպցրած ՀՀ ճակատին՝ որպես դիագնոզ»:

Աշոտյանը հայտարարեց, որ Դոլմազյանի՝ այս գործից հրաժարվելու ժամանակն է, հետո տարիներ անց կհանդիպի, շնորհակալություն կհայտնի:

Նա ընդգծեց, որ որեւէ երաշխիք չկա, որ Դոլմազյանից հետո գործը ում բաժին հասավ, արդար դատաքննություն է լինելու ու որպես պատկերավոր օրինակ, փորձեց ապարանցու մասին պատմություն պատմել, որ ապարանցին գնում է լողավազան, թռիչք է անում, ասում են՝ բոլորն են այդպես անում, մենակ ոչ մեկը 3-րդ հարկից չի անում»: Դատավորը թույլ չտվեց շարունակել՝ հորդորելով այդ պատմությունները պաշտպաններին պատմել:

Աշոտյանն էլ հորդորեց դատավորին այս գործից իրեն հեռացնել. «Ձեր բաժին բեռը տարել եք՝ ինձ 6 ամիս կալանքի տակ պահելով, ասեք՝ հերիք ա, տարեք Աշոտյանին, թող մի քիչ էլ ուրիշները տանջվեն»:

Դատավորը բացարկի միջնորդությունը մերժեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031