Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Այդ ում, որ Հուդա եք ասում, չեմ կարծում՝ այդպես լինի… նա երկար տարիներ Արշակ Վարդանյանի հոր օգնականն է եղել. Դավիթ Բալայան

Մարտ 15,2024 18:50

«Չեմ կարող ասել, ես գործընկերներիս հետ շատ բան եմ գրում, ի՞նչ իմանամ՝ ինչ վիճակում կհայտնվեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը՝ պատասխանելով հարցին, թե իր հեռախոսում ունի՞ գործընկերների հետ այնպիսի գրագրություն, որը կարող էր իրեն անհարմար դրության մեջ դնել, եթե հրապարակային դառնար:

Այս հարցը լրագրողները պարոն Բալայանին տվեցին այն պատճառով, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, վերջին շրջանում սեփական դիմումի համաձայն՝ դադարել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանի եւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանի լիազորությունները: Դրանից առաջ էլ Արշակ Վարդանյանն էր սեփական դիմումի համաձայն հեռացել համակարգից: Ըստ մամուլի հրապարակումների՝ վերոնշյալ դատավորները իրենց խմբում կոնկրետ իշխանության ղեկավար անձանց մասով հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպել են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:

Լրագրողները պարոն Բալայանից հետաքրքրվեցին դատական համակարգի «Հուդայով», ի պատասխան պարոն Բալայանը ծիծաղեց. «Այդ ում, որ Հուդա եք ասում, չեմ կարծում՝ այդպես լինի: Այն, որ լավագույն ներկայացուցիչներն են լքում համակարգը, համաձայն եմ, բայց, որ ասում եք՝ Հուդան ում նկատի ունեք, չեմ կարծում այդպես կլինի: Արշակ Վարդանյանի հայրը երկար տարիներ դատավոր է եղել, ձեր ասած անձը երկար տարիներ նրա օգնականն է եղել, չեմ կարծում՝ այդ պայմաններում այդպիսի բան տեղի ունենար»:

Լրագրողի հարցին՝ այսինքն գիտե՞ք՝ Հուդան ով էր, ի պատասխան պարոն Բալայանն ասաց. «Ձեր նշածի մասին եմ խոսում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031