Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Ճան Գոցինը քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտ 21,2024 17:44

Բրյուսելում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի փոխվարչապետ Ճան Գոցինի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չինաստան տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, կարևորել առեւտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031