Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել են Ավետիս Ավետիսյանն ու «Մարտական եղբայրության» այլ անդամներ

Մարտ 24,2024 10:58

«Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք

Վաղ առավոտյան ձերբակալվել է «Մարտական եղբայրության» անդամ Ավետիս Ավետիսյանը։
Ինչպես հասկանում ենք, այս ձերբակալությամբ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը չի սահմանափակվի։
«Մարտական եղբայրության» նկատմամբ ռեպրեսիաները և քաղաքական հետապնդումները կշարունակվեն։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և հայ ժողովրդի ինքնապաշտպանության բարձրացման համար պայքարի ճանապարհին զրկանքներն անխուսափելի են։

Մենք դա հասկանում և գիտակցում ենք։

Միաժամանակ մենք գիտակցում ենք նաև պայքարի այլընտրանքի բացակայությունը և, ըստ այդմ, պատրաստ ենք ցանկացած զարգացման։
Դուք Ձեր գործը կանեք, մենք էլ՝ մերը։ Մենք մեր գործի հաջողության մեջ կասկածներ չունենք։

Ավելի ուշ էջում ևս մեկ գրառում կատարվեց

Ունենք նոր ձերբակալվածներ։

Որպես բերման ենթարկելու հիմնավորում բերվում է ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքը։
ՀՀ ներկա իշխանությունը չի կարող ասել, որ ձերբակալում է իր քաղաքացիներին հայրենիքի մի անկյուն այցելելու համար։

Դրա համար էլ ստիպված է հորինել։
Ստիպված է լուծումներ գտնել, որպեսզի իր հանցավոր մտադրություններն ի կատար ածի և այդ ճանապարհին, ինչպես հասկանում ենք, չի կանգնի ցանկացած ստորության առաջ։

Հիշեցնենք, որ երեկ Հրանտ Տեր-Աբրահամյանին Ոստիկանությունից հայտնել էին, որ չեն թույլատրելու «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031