Լրահոս
Օրվա լրահոսը

Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը

Մարտ 26,2024 12:38

26 մարտի, 2024 թ, Երևան Բիզնես-բուհ կապն ամրապնդելու նպատակով Team Systems-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ անցկացրեց «Կանաչ էներգիա և խելացի տեխնոլոգիաներ» խորագրով երկօրյա աշխատաժողով և հաքաթոն։

Ավելի քան 40 ուսանող ծանոթացավ էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրատեխնիկական համակարգերի, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների և շենքերի ավտոմատացման թեմաներով:

Հաքաթոնի ընթացքում ուսանողները Team Systems ընկերության առաջատար մասնագետների մենթորությամբ պատրաստեցին խելացի նախագծեր ՀԱՊՀ ենթակառուցվածքների համար, որոնցից լավագույնները կկիրառվեն ապագայում:

Կարևորելով մասնավոր-բուհ համագործակցությունը՝ սմարթ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը նշեց, որ այսպիսի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ ու իրենց թիմը պատրաստվում է ուսանողների հետ պարբերաբար կիսվել գիտելիքներով ու փորձով։

Այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնել նորարարական մտածելակերպ և առաջարկել լուծումներ իրական խնդիրներ լուծելու համար:

ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, ուսանողները, նմանօրինակ ծրագրերի մասնակցելով, ձևավորում են ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ:

Team Systems ընկերությունը Team ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական և ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում և սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում և իրագործում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031