Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմք ընդունելով ՀՀԿ հիմնադրույթները`առաջարկվել է մշակել հանձնաժողովի գործունեության ծրագիր, որն իր մեջ կներառի համագործակցություն Հայ Առաքելական եկեղեցու հետ

Մարտ 28,2024 11:43

Մարտի 27-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հոգևոր-մշակութային եւ գիտակրթական հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Գասպարյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են հանձնաժողովի գործունեության հետ կապված հարցեր, նախանշվել են ընթացիկ նպատակները և խնդիրները։

Հանձնաժողովի անդամները, հիմք ընդունելով Հանրապետական կուսակցության գաղափարական հիմնադրույթները և ՀՀ ազգադավ կառավարիչների «գործունեության» արդյունքում ստեղծված ապազգային իրավիճակը` առաջարկվել է մշակել հանձնաժողովի գործունեության համապատասխան ծրագիր, որն իր մեջ կներառի նաև համագործակցություն Հայ Առաքելական եկեղեցու հետ, կհստակեցնի գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում ընթացիկ ու հեռանկարային խնդիրները, համապատասխան միջոցներ կձեռնարկի դրանց լուծման ուղղությամբ։

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031