Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական աջակցությունը` Լիբանանում գործող 16 հայ կրթական հաստատություններին

Մարտ 28,2024 16:25

 «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել  Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի` «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» կողմից տրամադրված 100 հազար ԱՄՆ դոլարը կուղղվի՝ «Հայ ավետարանական կենտրոնական ավագ», «Կենտրոնական հայկական ավետարանական» և «Վահան Թեքեյանի անվան»  դպրոցների, «Հայ Ավետարանական», «Սահակյան-Լևոն Մկրտչյան»,  «Ազգային Եղիշե Մանուկյան» քոլեջների, «Նուբարյան ազգային»,  «Յառաջ Գ. Կիւլպէնկեան», «ՀԲԸ Միութեան Դարուհի-Յովակիմեան երկրորդական», «Մ. եւ Հ. Արսլանեան» ճեմարանների,  «Սրբոց Հռիփսիմյանց», «Ս. Խաչ-Հարպոյան», «Մեսրոպյան», «Ազգային Միացյալ», «Մխիթարյան» և «Հայ Ավետարանական Շամլեան  Թաթիկեան  Երկրորդական»,   վարժարանների ուսուցչական և տեխնիկական անձնակազմերին:

Նշենք, որ Լիբանանի հայ կրթական հաստատությունների օժանդակության ծրագիրը սկիզբ առավ դեռևս 2019 թ-ի դեկտեմբերին, երբ Լիբանանում սկսվեց սոցիալ-տնտեսական ճգնաժամը, որն էլ ավելի խորացավ 2020թ-ի օգոստոսին` Բեյրութի աղետալի պայթունից հետո։ Ընդհանուր առմամբ, 2019թ-ից ցայսօր Լիբանանի հայ համայնքի տարբեր կարիքներին, այդ թվում նաև կրթօջախներին Հիմնադրամը տրամադրել է շուրջ 2,165,000 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031