Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել. «Հրապարակ»

Մարտ 29,2024 10:11

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Ի. Սաղաթելյանը հաստատեց քրեական գործ հարուցելու փաստը՝ նշելով, որ սա հերթական կարված գործն է՝ զուտ քաղաքական հետապնդման նպատակով:

«Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է: Ընդամենը ասեմ, որ դրանք անօգուտ քայլեր են, կարծում էի՝ մինչեւ հիմա պետք է դա հասկացած լինեին, բայց պարզվում է` չեն հասկացել: Հոգ չէ, առաջիկայում կհամոզվեն»։

Ի դեպ, քրեական գործեր են հարուցված նաեւ Սաղաթելյանի 2 եղբայրների՝ Նաիրի եւ Գուրգեն Սաղաթելյանների (դիմադրության շարժման ցույցերի ժամանակ քաղաքացի ծեծելու մեղադրանքով) նկատմամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031