Միացյալ Նահանգները առաջին անգամ խոստովանեց, որ Երկրի ուղեծրում տեղակայել է հարձակողական զենք ՝ տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Երկուշաբթի օրը, ելույթ ունենալով Օդային, տիեզերական և կիբեռպատերազմի համաժողովում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Թրոյ Մեյնկն ասել է, որ այդ զենքն իրենց պետք է «զարգացող սպառնալիքներից» պաշտպանվելու համար։ Նա չի մանրամասնել զենքի հնարավորությունները կամ չի նշել, թե երբ է այն գործարկվել։
Մինչ օրս ամերիկացի պաշտոնյաները խոսել են միայն տիեզերքում ռազմական կարողություններն ամրապնդելու մտադրությունների մասին՝ մատնանշելով ռուսական և չինական ծրագրերը, որոնք նախատեսված են ռազմական հակամարտության դեպքում ամերիկյան արբանյակներին հարձակվելու և խափանելու համար։
Թրամփի վարչակազմը նշել է, որ հրթիռները և ԱՄՆ տարածքին սպառնացող այլ թիրախները որսալու համար նախատեսված «Ոսկե գմբեթ» համակարգը կներառի տիեզերական բաղադրիչ, այդ թվում՝ որսացող հրթիռներ։


















































