«Թեկնածուները անձնագրային բաժնից տեղեկանքը վերցնում են, հաջորդ օրը արդեն իշխանությունը տեղյակ է, թե ով է պատրաստվում թեկնածու առաջադրվել։ Ծանոթ, շանտաժ, ամենատարբեր միջոցներով փորձում են ճնշում գործադրել թեկնածուների վրա, բայց թող այդ բոլոր անօրինականության հեղինակները լավ պատկերացնեն, որ ամեն գործողություն մարդ որ անում է, մի օր գալիս է դրա պատասխան տալու ժամանակը»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ խոսելով առաջիկա ՏԻՄ ընտրությունների մասին։
Նա կոչ եմ արեց իշխանությանը, քաղաքական մեծամասնությանը՝ զսպել Արմավիրի ՔՊ-ական մարզպետին ու տարածքային կառավարման նախարարին․ «Դա իրենց ոչ… Կարող է մարզպետը ՔՊ-ական է, բայց թող հիշի, որ առաջ էլ ուրիշ էր»։
Շարունակեց․ «Այստեղ անվտանգության հետ կապված ամենամոտ մարդկանցից մեկը՝ պարոն Քոչարյան, ճիշտ է, դուք ժամանակին վարժական հավաքներին կոչ էիք անում քաղաքական ընդդիմադիրներին տանել, բայց դուք, որ բանակը գիտեք․ թեկնածու ծնողին սպառնում են, հիշեցնում են, որ տղան է ծառայում, մի քանի օր առաջ բանակ գնացած հայրենիքի պաշտպանի հորը սպառնում են, որ տղան է ծառայում։ Պարոն Վիլեն Գաբրիելյան, փաստ եմ ասում, փաստ եմ ասում, անուն-ազգանունով կտամ… »,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հիշեցնենք, Արմավիրի մարզպետը Վահրամ Խաչատրյանն է։ Նա նախկինում ՀՀԿ-ից էր։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































