Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ այդպես վրդովվեցիք, տիկին Բաղդասարյան»․ Ռուբեն Մխիթարյան

Սեպտեմբեր 15,2026 12:30 Share

«Պահանջում եմ, որ հաղորդում տաք, հակառակ դեպքում, կներեք, չեմ կարող ձեզ հարգել։ Ես իրավապահների ուշադրությունը հրավիրում եմ՝ հանցագործության մասին այս հաղորդման վրա, բայց դուք անձամբ պետք է հաղորդում տաք։ Թող սկսվի քրեական գործ, որովհետև այդ գործով դուք դատվելու եք սուտ մատնության համար, ես ձեզ դա վստահեցնում եմ»,- խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն ասաց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Ռուբեն Մխիթարյանին։

Քննարկվում է Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը՝  Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Նազելի Բաղդասարյանը թվարկել էր այն գույքը, որը պետությունը պահանջում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով եւ հարցրել Ռուբեն Մխիթարյանին՝ ինչպե՞ս պետք է Գյումրին զարգանար, եթե այդ մասշտաբի թալան է եղել։

Ի պատասխան՝ Ռուբեն Մխիթարյանը խնդրեց պարզաբանել, թե Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության՝ քաղաքի հրապարակում գտնվող «գեղեցիկ հատվածն ի՞նչ ճանապարհով, ո՞ւմ է անցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ավելի ուշ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ այդ թեմային՝ հորդորելով Նազելի Բաղդասարյանին՝ իշխանափոխությունից հետո այդ հարցը տալ Վարդան Ղուկասյանին այն նույն ժպիտով, ինչ ժպիտով նախկինում էր նրա հետ վարում հարցազրույցներ։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ-ական պատգամավորների հարցերը մեծամասամբ վերաբերվում էին Վարդան Ղուկասյանին եւ նրա ընտանիքին առնչվող քրեական պատմություններին։ Ռուբեն Մխիթարյանի պատասխանը միեւնույնն էր՝ այն գործերով, որոնցով կան կայացված վճիռներ, դատապարտվածները կրում են իրենց պատիժը, իսկ այն գործերով, որոնք դեռ դատարանում են, հորդորեց սպասել դատարանի որոշումներին։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930