Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը՝ Ռուբեն Վարդանյանի գործունեության կարևոր ուղղություններից

Մարտ 30,2024 10:57

Ռուբեն Վարդանյանի գործունեության կարևոր ուղղություններից մեկը միշտ եղել է պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանումը: Ընդ որում՝  նա ոչ միայն Հայաստանում ու Արցախում է վերականգնել ու վերակառուցել պատմամշակութային հուշարձանները, այլև մեր հայրենիքի սահմաններից դուրս: Քչերը գիտեն, որ նրա նախաձեռնությամբ ու աջակցությամբ են վերականգնվել Թբիլիսիի Սուրբ Գեւորգ տաճարը (13-րդ դար), Սինգապուրի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (19-րդ դար), Իրանում գտնվող հայտնի Թադեի վանքը (6-9 դարեր):

Նա մեծ հարգանք ուներ ոչ միայն մեր ազգային, այլև այլոց ժառանգության նկատմամբ: 2019 թվականին Ռուբեն Վարդանյանի ջանքերով  է վերանորոգվել Շուշիում գտնվող և իրանական մշակութային ժառանգության հուշարձան հանդիսացող Գոհար տիկնոջ վերին մզկիթը: «Մենք մշակութային արժեքներ ունենք Երուսաղեմում, Սինգապուրում, Վրաստանում, Իրանում և այլ վայրերում: Մեզ համար կարևոր է, որ դրանք պահպանվեն: Եթե մենք ուզում ենք, որ մյուս երկրներում  հարգեն ու պահպանեն մեր մշակույթը, մենք էլ պիտի հարգենք ուրիշներինը այստեղ»,-մզկիթի վերաբացմանն ասել էր Ռուբեն Վարդանյանը:

Նրան հաջողվում էր այդ գաղափարների շուրջ համախմբել իր համախոհներին  ու ընկերներին, ու այդ հավաքական ներուժն ուղղել համազգային նշանակության ծրագրերի իրագործմանը:

Կից տեսահոլովակը Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ իրականացված  պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ծրագրերի մասին է:

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031