Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիզվառելիքի գործով», որով մեղադրյալներից է նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանական ճառերը շարունակվում են

Ապրիլ 04,2024 17:00 Share

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Դիզվառելիքի գործով» դատավարությունը:

Այսօր ևս շարունակվեցին պաշտպանական կողմի ճառերը: Ըստ այդմ, պաշտպանական կողմն անհիմն է համարում մեղադրող դատախազի այն մոտեցումը, թե գործի հիմքում միայն վաղամեռիկ նախկին նախարար Սերգո Կարապետյանի թվով երրորդ, միմյանց հակասող ցուցմունքներն են, քանի որ գործին վերաբերելի այլ ապացույցներ կան: Մինչդեռ, ըստ պաշտպանական կողմի, այդ բոլոր ապացույց կոչվածները ցաքուցրիվ են եղել հրապարակային դատավարության ընթացքում:

Վիճարկելով գործի նախաքննական փուլը եւ քրեական գործ հարուցելու անհրաժեշտությունը, պաշտպանական կողմը չի ընդունում դատախազի առարկությունները, քանի որ, ըստ դրանց, տպավորություն է ստեղծվում, թե իրավաբանությունը տրամաբանությունից զուրկ գիտություն է. «Ստացվում է, որ քրեական գործ հարուցվելու համար կայացվել են օրենքով չնախատեսված որոշումներ, օրենքով դրա լիազորությունը չունեցող անձի կողմից, օրենքով սահմանված ժամկետների խախտումներով, բայց դա շատ նորմալ է»:

Մեղադրողը, հիշեցնենք, ընդունում է, որ որոշակի խախտումներ են եղել քրեական գործ հարուցելու փուլում, բայց կարծում է, որ դրանք էական չեն, որեւէ քրեադատավարական սկզբունքի խախտումով չի հարուցվել գործը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստում կհնչեն մեղադրյալների վերջին խոսքերը։

Հիշեցնենք, որ դատախազը պահանջել էր այս գործով մեղադրյալներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին եւ գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գեւորգ Հարությունյանին ճանաչել մեղավոր եւ ազատել պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930