Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորների են ձերբակալել. Shamshyan.com-

Ապրիլ 05,2024 17:15

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչություն:

Օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ՊԵկ-ի օպերատիվ հետախուզական և հետաքննության վարչության գլխավոր օպերլիազորները կոռուպցիոն մի քանի դեպքերի մեջ են ներգրավված:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված արարքը կատարելու կասկածանքով ձերբակալել ու Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել Կամսար Ավետիսյանին, Վոլոդյա Ավագյանին:

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նրանց աշխատավայրում կատարում են խուզարկություններ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930