Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրղըզստանը ևս հրաժարվել է «Միր» քարտերի սպասարկումից

Ապրիլ 07,2024 00:10

«Ազատություն» – Ղրղըզստանը ևս հրաժարվեց «Միր» քարտերի սպասարկումից, այս մասին հայտնում է ղրղըզական Elkart ազգային վճարային համակարգի կայքէջը։

«Միր»-ը կամ ռուսական ազգային վճարային համակարգը ԱՄՆ պատժամիջոցների թիրախում է հայտնվել 2024 թվականի փետրվարին, Վաշինգտոնը պնդում է, որ այդ համակարգի միջոցով «Ռուսաստանը շրջանցում է պատժամիջոցները և պահպանում կապերը միջազգային ֆինանսական համակարգի հետ»։

Ամերիկյան հնարավոր պատժամիջոցներից խուսափելու նպատակով վերջերս «Միր» քարտերի սպասարկումից հրաժարվել են նաև Ուզբեկստանը, Թուրքիան, Հայաստանը։ Անցած օրերին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը որպես անբարյացակամ քայլ չի դիտում «Միր» ռուսական քարտի սպասարկումը հայկական դրամատների կողմից մերժելու որոշումը և այն համարում է ամերիկացիների աննախադեպ ճնշումների հետևանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930