Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար մեծ պատիվ է այս բեմից ասել՝ ողջո՛ւյն, սիրելի՛ ընթերցող…». Ռուբեն Եսայան

Ապրիլ 09,2024 14:44

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ գրքի շնորհանդես:

Ապրիլի 6-ին կայացավ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» բեսթսելլերի հեղինակ Ռուբեն Եսայանի  երկրորդ` «Վանականները ունեն գաղտնիք» գրքի շնորհանդեսը: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի  17-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն շնորհանդեսին մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ կազմակերպվեց երկրորդ`ավելի մեծ շնորհանդեսը: Այս ընթացքում բեսթսելլեր դարձած գիրքը Հայաստանի Ամերիկյան համալսարանի երեք ուսանողի մասին է, ովքեր ուսումնական ծրագրով մեկնում են Միացյալ Նահանգներ եւ այնտեղ նրանց հետ տեղի են ունենում սարսափելի դեպքեր:

Հեղինակի խոսքով` գրքում տեղ են գտել միստիկան, դետեկտիվը եւ հոգեւոր թեմաները: Գրքի շնորհանդեսը մասնակիցների մեծաթիվ քանակության պատճառով իրականացվել է երեք սեանսով: Երեք սեանսի ընթացքում դահլիճը լեփ-լեցուն էր: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 6000 մարդ:

Շնորհանդեսը լի էր անակնկալներով: Երկրորդ գրքից բացի, նաեւ տեղի ունեցավ Ռուբեն Եսայանի Duo բենդի շնորհանդեսը, բենդի երկու երգի պրեմիերա: Երկու երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակը Ռուբեն Եսայանն է:

Շնորհանդեսի ընթացքում հեղինակը հայտնեց իր երրորդ գրքի անվանումը: Այն հեղինակի առաջին գրքի շարունակությունն է` «Թունելից 13 կմ հեռավորության վրա 2»:

Ռուբեն Եսայանը նաեւ պատասխանեց շնորհանդեսի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Պայծառ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Արհեստական ինտլեկտով պապիս պապն էլ կգրի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930