Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցուցմունք տալը մեղադրյալի իրավունքն է եւ պաշտպանության միջոցներից մեկը, ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է»

Ապրիլ 15,2024 19:50

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Պրակտիկայում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ մեղադրյալը քննիչին հայտնում է ցուցմունք տալու ցանկության և այդ իրավունքի իրացման մտադրության մասին, սակայն քննիչը փաստացի չի հարցաքննում մեղադրյալին։ Մեղադրյալի նույնպիսի միջնորդության կապակցությամբ վերջերս ստացանք

էլ ավելի տարօրինակ պատասխան՝ քննիչը որոշում է կայացրել միջնորդության լուծումը հետաձգել մինչև որոշակի էական հանգամանքների պարզումը։ Սակայն սա դեռ վերջը չէ, քննիչի որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, ով քննիչի վարութային ակտը ճանաչել է օրինական ու հիմնավորված։ Եթե առաջին որոշմանը մոտեցել էինք ըմբռնումով ու բողոքարկել էինք հսկող դատախազին, ապա երկրորդն անակնկալ էր բառի բուն իմաստով։ Տարօրինակ ու զարմանալի էր, որ նույնիսկ հսկող դատախազը այն կարծիքին է, որ որոշակի հանգամանքներ պարզելուց հետո միայն քննիչը կարող է որոշել՝ հարցաքննե՞լ ցուցմունք տալու ցանկություն հայտնած մեղադրյալին, թե ոչ։ Ինչևէ, ստիպված ենք այս պարզագույն

հարցով բողոք բերել հսկող դատախազի վերադասին, որպեսզի մեղադրյալը հնարավորություն ունենա իրացնելու  պաշտպանության այս պարզագույն իրավունքը։

Իսկ իրականում ցուցմունք տալը մեղադրյալի անվերապահ իրավունքն է, որը չի կարող պայմանավորված լինել որևէ մեկի ցանկությամբ, հայեցողությամբ կամ առավել ևս քմահաճույքով, դրա համար քննիչին ընդամենը պետք է ողջամիտ ժամկետ՝ հարցաքննությունը կազմակերպելու համար։ Ցուցմունք տալը նաև մեղադրյալի պաշտպանության միջոցներից է, որի իրացումը խոչընդոտելը կամ ապօրինաբար հարցաքննությունը չկազմակերպելը կամ ապօրինաբար այդ իրավունքի իրացումը

հետաձգելը պաշտպանության իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանում ենք, որ մեղադրյալին հարցաքննելը մեղադրանքի կողմի համար երբեմն կարող է մեղադրանքի փլուզում արժենալ, բայց այս դեպքում պետք է գիտակցել ու ընդունել, որ խնդիրը ամենևին մեղադրյալի իրավունքների իրացման դատավարական հնարավորությունը չէ, իսկ խնդրի լուծման ճանապարհը՝ այդ իրավունքը ճնշելը կամ խեղդելը։ Դրանք անօրինականության  ժամանակավոր կամ միջանկյալ դրսևորումներ են, որոնց արդյունքում ձեռք բերված

դատավարական արդյունքները վաղ թե ուշ փլուզվելու կամ հօդս են ցնդելու։

Հուսով ենք վերադասության կարգով բերված բողոքի քննարկման արդյունքում գլխավոր դատախազությունը վերջ կդնի այս ապօրինի մոտեցմանը և այդ հարցում պրակտիկան կհամապատասխանեցնի գործող իրավակարգավորումներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930