Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ անում են, 100 տոկոսով մեր պետականության դեմ է. Հայկ Փայտյան. «Հրապարակ»

Ապրիլ 16,2024 11:35

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն «Ազատությանը» տված հարցազրույցում կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ եթե հայտարարում ենք ցեղասպանության մասին, ուրեմն պետք է հատ առ հատ նշենք ցեղասպանված մեկուկես միլիոն հայի անունը:

Հայոց պատմության դասագրքերի խմբագրումից հետո ամենեւին զարմանալի չէ, որ օրվա իշխանությունը հիմա էլ այս ուղղությամբ է տանում իր հակահայկական գիծը: Թեմայի շուրջ զրուցել ենք պատմաբան, պատմության դասախոս Հայկ Փայտյանի հետ:

– Անդրանիկ Քոչարյանը փաստացի կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանությունը՝ պնդելով, որ եթե խոսում ենք ցեղասպանության մասին, ուրեմն պետք է թվարկենք մեկուկես միլիոն հայի անունները` մեկ առ մեկ:

– Երեւի թե պատմաբան լինել պետք չէ՝ նման հարցերին անդրադառնալու համար, այս հարցին պետք է պատասխանել ոչ թե որպես միայն պատմաբան, այլ որպես հայ մարդ, քաղաքացի: Այս հարցի պատասխանն ավելի շատ քաղաքական տիրույթում է, որովհետեւ այդ հայտարարությունն ունի հակահայ տրամաբանություն եւ սպասարկում է օտարի` թուրքի շահը: Անգամ ավելորդ եմ համարում քննարկման դնել այս ապազգային հարցը: Ես՝ որպես պատմաբան, այս հարցը երբեք քննարկման դնել չեմ կարող, ուղղակի կասեմ, որ տեղի են ունենում հակահայ, հակազգային, հակապետական գործողություններ: Այդ հայտարարությունները հրահանգավորվում են թշնամու կողմից: Հայաստանի իշխանությունները սպասարկում են օտարի հակահայ շահերը` այդքան մի բան: Այստեղ ուրիշ որեւէ քննարկելու հարց չկա:

– Մի պահ պատկերացնենք՝ մեկուկես միլիոն ցեղասպանվածի անուն չի դրվում սեղանին, ի՞նչ կարող է տեղի ունենալ այդ պարագայում:

– Դրանից հետո հայտարարելու են, որ ունեն ընդամենը 20-30 հազար անուն, իսկ 20-30 հազար հոգու մահը ցեղասպանություն չէ, այլ, ինչպես Թուրքիան է ասում, առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած տհաճ միջադեպ, որը ոչ մի պարագայում չի կարելի ասել ցեղասպանություն: Դե, մի 30 հազար մարդ է սպանվել, ի՞նչ կա էդտեղ, էդքան թուրքեր ու քրդեր էլ են սպանվել` պատերազմ է, բա ի՞նչ պիտի լիներ: Պարզապես պատերազմի բացասական արդյունք է դիտարկվելու, եւ թեման փակվելու է: Այսինքն` տանում են նրան, որ Թուրքիան մեկուկես միլիոն հայի չի ցեղասպանել, որ ամեն ինչ սուտ է: Սրանք ինչ անում են, հակահայ է, ոչ մի ազգային բան չկա սրանց մեջ: Կրթական ասպարեզից սկսած՝ ամենուր ձախողում են․ տնտեսություն, մշակույթ, գիտություն, ամեն հնարավոր բան: Այս մարդիկ հայության դեմ են ուղղված, հայկական ինքնության ու պետականության: Սրանք խոսում են պետական ինքնիշխանության մասին, սակայն ինչ անում են, 100 տոկոսով մեր պետականության դեմ է: Սրանք իշխանության են եկել հենց այդ նպատակով:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930