Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հակակոռուպցիոն դատարանում էր

Ապրիլ 16,2024 14:30

Այսօր ՀՀ հակակոռուպցիոն դատարանում էր Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նույն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստն է:

Լրագրողները Գուրգեն Ներսիսյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ գործով է նա հակակոռուպցիոն դատարանում: Նա հրաժարվեց պատասխանել հարցերին: Լրագրողների դիտարկմանը, որ հանրությանը հետաքրքիր է, թե վերջինս ի՞նչ գործով է այս դատարանում, կամ ինչո՞վ է այժմ զբաղված, Գուրգեն Ներսիսյանն արձագանքեց. «Ես խնդրում եմ դադարեցնել» ու շտապ հեռացավ:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930