Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին»-ն իր համերաշխությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Ապրիլ 18,2024 13:08

Հանուն Տավուշի և հայրենիքի

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր համերաշխությունն է հայտնում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին, այն է՝ «Պատիվ և հայրենիք»։

Մենք պաշտպանում ենք Հայաստանում շարժման նախաձեռնությունը՝ հանուն ազգային համերաշխության և միասնության, քանի որ վտանգված է ոչ միայն Տավուշի մարզի Ոսկեպարի ռազմավարական տարածքը, այլև Հայաստանի պետականությունը և հայրենիքի ամբողջականությունը։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը պատրաստակամ է ցանկացած ձևաչափով համագործակցել՝ հանուն պետականության, անկախության, անվտանգության և հայ ժողովրդի ազգային արժանապատվության։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930