Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Ապրիլ 19,2024 23:33

«Բոլոր զազրախոսների համար ՝ Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում։

Այսօր պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների նիստի արդյունքում տեղի է ունեցել կարևոր արձանագրումներ։

Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Նյութի մեջ նշված քարտեզի վրա կտեսնեք այս փուլում դեմարկացված հատվածները (մանուշակագույն նշված): Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու եւ տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, որը ինքնին անվտանգային ռիսկերի նվազեցում է։

Գործընթացի ընթացքում հայկական ոչ մի գյուղ չի զրկվում  ճանապարհից։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի ծրագրի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, որը բարդ աշխատանք չէ եւ կիրականացվի մի քանի ամսում: Բայց սա Կիրանցի միակ ճանապարհը չէ. կվերանորոգվի, գուցե վերակառուցվի նաեւ Կիրանց-Աճարկուտ-Իջեւան ճանապարհը:

Ամիս շարունակ կեղծ թեզ է շրջանառվում թե գազատար է անցնում Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սիրելի հայրենակիցներ, այս բարդ և լարված գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն և տուրք չտանք մանիպուլիացիաներին ու կեղծ տեղեկատվությանը։

Այս ընթացքը կարևոր է ոչ միայն Տավուշում պետական սահմանի առկայության տեսանկյունից, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության սահմանազատման և սահմանագծման սկզբունքները ֆիքսելու առումով»։

 

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930