Ազգային ժողովն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների ընտրության հարցի քննարկումը։ ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանն ասաց, որ պատգամավորները 12 հանձնաժողովների նախագահների են ընտրելու վաղը՝ օգոստոսի 20-ին։
«Հաշվիչ հանձնախումը որոշում է կայացրել քվեարկությունն անցկացնել վաղը՝ ժամը 10։10։ Քվեարկության տեւողությունը կլինի 2 ժամ, որպեսզի պատգամավորները կարողանան հանգիստ իրենց ընտրությունը կատարել»,- ասաց նա։
Նշենք, որ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո Ազգային ժողովի նիստը շարունակվելու է, քննարկվելու են կառավարության կառուցվածքի հարցը եւ կառավարության ծրագիրը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































