Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք եւ առաջնորդելու ենք բոլոր շարժումները, որոնք ժողովրդից են բխում»․ Հայկ Մարության

Մայիս 01,2024 15:18

«Նոր ուժ» կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի, մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն, բացի դրանից, մենք սահմաններ չենք դնելու համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը եւ չեն փորձում ուղղակի իրենց քաղաքական, կուսակցական շահերի համար երկրի ապագան խեղաթյուրել։ Ես եւ մեր թիմը աշխատել ենք երեք տարի, ապացուցել ենք դա, ցույց ենք տվել, որ հնարավոր է աշխատել մաքուր, ազնիվ, հնարավոր է արդյունք ունենալ։ Մեր ուժը ուզում է այդ արդյունքները ցույց տալ ամբողջ պետությունով»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որը «Նոր ուժ» կուսակցությունն է հիմնել։

Կուսակցության այսօրվա հիմնադիր համագումարում նախագահ ընտրվեց Հայկ Մարությանը՝ 383 ձայնով, քվեարկությանը մասնակցել է 385 անձ, 2 քվեաթերթիկ անվավեր է եղել։

Լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց․ «Նույն կրիզիսային իրավիճակում մեր թիմը մենեջմենթ իրականացնելիս ցույց է տվել, որ մենք դա կարողանում ենք անել։ Հիմա մենք թիմն ավելի է մեծացել, նոր մասնագետներ են մեզ միացել։ Մեր ուղերձը բոլոր քաղաքական ուժերին այն է, որ եկել է ժամանակը բոլոր խնդիրների միասնաբար լուծելու ժամանակը։ Մենք Հայաստանի եղած ռեսուրսը պետք է միավորենք՝ առանց քաղաքական անկյուններին նայելու։ Իհարկե, մեզ չեն կարող միանալ այն մարդիկ, ովքեր ցույց են տվել, որ իրենք բացարձակ չեն մտածում պետության մասին»։

Կուսակցությունը պատրաստվում է հերթական ընտրություններին, «Նոր ուժ»-ի ստեղծումը, ըստ Մարությանի, նախապատրաստական աշխատանք է․«Եթե պրոցեսները զարգանան ավելի արագ, եթե ժողովուրդը ցույց տա, որ պատրաստ է արտահերթ ինչ-որ գործողությունների, մեր քաղաքական ուժը անպայման այդ ամենի կիզակետում կլինի»:

Հարցին՝ կուսակցությունների միասնական տարբեր շարժումներ եղան, իշխանություններին հեռացնելու փորձեր էին անում, բայց չստացվեց, դուք կարո՞ղ եք ստանձնել այդ առաջնորդող ուժի դերը, թե՞ կսպասեք, երբ այլ ուժերը, խորհրդարանական ընդդիմությունը ժողովրդին ոտի հանի, դուք էլ կմիանաք իրենց, Մարությանը պատասխանեց․ «Մենք բոլոր ֆորմատներին կարող ենք մասնակցել։ Մենք իհարկե, պատրաստ ենք եւ առաջնորդելու ենք բոլոր շարժումները, որոնք ժողովրդից են բխում: Սա շատ կարեւոր է, որովհետեւ կան շարժումներ եւ գործողություններ, որոնք գեներացնում են քաղաքական ուժերը՝ իրենց քաղաքական նկատառումներով: Եթե չի ստացվում, դա նշանակում է, որ ժողովուրդը պատրաստ չէ կամ համաձայն չէ այդ քաղաքական ուժերի, նրանց ուղղվածության հետ, չի ընդունում դա համաժողովրդական շարժման ձեւ։ Պրոցեսները պետք է մի փոքր հասունանան: 2018-ին մենք երկար ենք եկել, 2008-ի պրոցեսները նույնպես բերել են 2018-ին, բայց անցել է 10 տարի: 2008-ի պրոցեսները շատ բուռն էին, բայց այդ ժամանակ փոփոխություն տեղի չունեցավ, փոփոխությունը եղավ 10 տարի անց: Ես չեմ ասում, որ պետք է անցնի 10 տարի, նոր տեղի ունենա, որովհետեւ այսօրվա խնդիրները հրատապ լուծում են պահանջում։ Ժողովրդի մեջ դա պետք է հասունանա: Մեր աշխատանքն է անընդհատ ցույց տալ ժողովրդին, որ խնդիրներ կան, ցույց տալ՝ ինչպես կարող ենք լուծել այդ խնդիրները, ցույց տալ, որ կարող ենք առաջնորդել, նաեւ ինքներս նախաձեռնել որոշ շարժումներ: Բայց առանց հասունացման պրոցեսը տեղի չի ունենալու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031