Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը. Գեղամ Ստեփանյան

Մայիս 10,2024 14:52

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի սիրելի՛ ուսանողներ,

Որպես շրջանավարտ՝ մի բան պատմեմ։ Ստացվեց այնպես, որ 2023 թվականին Արցախից բռնի տեղահանվելու ժամանակ, աշխատանքային պարտականություններով զբաղված, ես այդպես էլ չգտա և ինձ հետ Երևան չբերեցի դիպլոմներս։

Բռնի տեղահանությունից 6 ամիս անց գնացի դիպլոմներս վերականգնելու։ Երբ քայլում էի հարազատ կրթօջախների միջանցքներով՝ հուզմունքս մի կերպ էի զսպում։ Այն, ինչի համար ես ընդունվել էի այդ հաստատություններ, այլևս չկա։ Այն ինչին պետք է ծառայեր այդ հաստատություններում ձեռք բերած գիտելիքները և այն երազանքները, որ կապված էին այդ ամեն հետ, այսօր չկա։

Դիպլոմներս վերականգնվեցին, իսկ երազանքս․․․

Ի՞նչ եմ ուզում ասել․ գիտելիքը կարևոր է, իսկ հայրենիքը՝ ամենակարևորը։

Սա իմ պատմությունն է։ Կընդունեք այն որպես ուղերձ, թե կթերթեք ու կանցնեք առաջ, ձեր անելիքն է։ Ես իմ պարտքը համարեցի պատմելու այն ձեզ։

ԵՊՀ և ՀԱՀ շրջանավարտ

Գեղամ Ստեփանյան

Հ.Գ 2016 թվականի ապրիլին Արցախից վերադառնալուց հետո իմ կուրսընկերները այսպես դիմավորեցին ինձ ամերիկյան համալսարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031