Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը Սյունիքում քննարկել է քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը

Մայիս 24,2024 10:52

Մայիսի 23-ին մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ։ Պաշտպանին ուղեկցել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարի հետ, քննարկել  քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի շրջանակը, աշխատանքի ուղղություններն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև պետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետությունը քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը լուծելու տեսանկյունից։

Պաշտպանը հատուկ ընդգծել է ստորաբաժանման շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացման, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովման անհրաժեշտությունը։

Խորհրդակցության շրջանակում քննարկվել են աշխատանքային մեթոդաբանությանը վերաբերելի մի շարք հարցեր, տրվել են հանձնարարականներ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031