Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական խորհրդականի, ԱԳՆ-ի Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետի եւ ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ

Հունիս 19,2024 18:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 19-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում աշխատանքային ճաշ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:

Աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման ընթացքին վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ Հայաստան-Ֆրանսիա, այնպես էլ բազմակողմ հարթակներում համագործակցության հեռանկարներին:

 

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: