Լրահոս
Օրվա լրահոսը

OVIO-ն Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումում մասնակցեց՝ ներկայացնելով Հայաստանում ամենախոշոր Տվյալների մշակման կենտրոնը

Հուլիս 07,2024 10:23 Share

Հուլիսի 4-ին մեկնարկեց Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը, որտեղ OVIO-ն հանդես եկավ որպես «Արծաթե» գործընկեր՝ ներկայացնելով վերջերս շահագործման հանձնած Հայաստանի ամենամեծ Տվյալների մշակման կենտրոնը։

Ֆորումն այս տարի անցկացվում է Գյումրիում և նպատակ ունի թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայնացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, թվայնացնել մարզային տնտեսության տարբեր ճյուղեր, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։

OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը եզակի է տարածաշրջանում իր մեծությամբ և տեխնիկական հնարավորություններով։ 210-ից ավելի սերվերային պահարան, սնուցում երկու անկախ ենթակայանից, 2  ՄգՎ հզորություն,  ISO 27001, 27017, 27018, PCI DSS և TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտներին համապատասխանությամբ կառուցված Տվյալների մշակման կենտրոնը պատրաստ է ապահովել տվյալների մեծ ծավալի պահպանում, տրամադրել ամպային լուծումներ Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածին։

Ընկերությունը կարևորում է բարձր տեխնոլոգիական լուծումների ներդրումը ոչ միայն Երևանում, այլև մարզերում։ Հարկ է նշել, որ ընկերությունը առաջին օպերատորն է, որը հասցրել է FTTH տեխնոլոգիան ՀՀ մարզեր՝ ստեղծելով թվային հավասարություն Հայաստանում և շարունակում է ընդլայնել ցանցը մարզերում։

Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումի կողմից կազմակերպած էքսպոյի ժամանակ որպես Հայաստանում թվային ենթակառուցվածքների առաջխաղացման իր հանձնառության մաս՝ OVIO-ն ներկայացրեց իր ժամանակակից տվյալների կենտրոնը, որը ռազմավարական  նշանակություն ունի բիզնեսների և հանրային ծառայությունների թվային վերափոխմանն աջակցելու գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031