Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին

Նոյեմբեր 12,2026 16:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Ֆասթ Բանկն օրերս մասնակցել է Գյումրիի «Վարդանանց» հրապարակում տեղի ունեցած «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին։ Միջոցառումը կայացել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ։

Ցուցահանդեսը համախմբել էր բանկերի ներկայացուցիչներին, Շիրակի մարզի ձեռնարկատերերին ու բնակիչներին՝ հնարավորություն տալով ծանոթանալ ֆինանսավորման ծրագրերին, ներկայացնել բիզնես նախագծեր և ձևավորել նոր գործարար կապեր։ Ֆասթ Բանկը ներկայացրել է «Restart» բիզնես վարկերի վերաֆինանսավորման ծրագիրը, Տեմպ բիզնես վարկը, որն իր ոչ ավանդական կոնցեպտով միակն է Հայաստանում։

Էքսպոյին հաջորդել է «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» համաժողովը, որի ընթացքում քննարկվել են մարզերի տնտեսական ներուժի իրացման, ֆինանսավորման հասանելիության և բիզնեսի ընդլայնման հնարավորությունները։ Քննարկումների կենտրոնում մարզային բիզնեսի խնդիրներն էին: Ֆասթ Բանկը ևս մասնակցել է համաժողովին, որտեղ կարևորվել է բանկերի և գործարարների համագործակցությունը՝ մարզերում բիզնեսի զարգացման ու ընդլայնման համար։

Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել