Լրահոս
Օրվա լրահոսը

OVIO-ն գործարկում է oviocloud.am առցանց հարթակը՝ ամպային ծառայությունների արագ և հարմար կառավարման համար

Մայիս 11,2026 16:15 Share

OVIO-ն հայտարարում է OVIO Cloud հարթակի գործարկման մասին, որը հնարավորություն է տալիս առցանց գնել, ակտիվացնել և կարգավորել ամպային ծառայությունները րոպեների ընթացքում։ Նոր հարթակը նախատեսված է թե՛ բիզնես, թե՛ ֆիզիկական անձ հաճախորդների համար և զգալիորեն պարզեցնում է ՏՏ ենթակառուցվածքի գործարկման և կառավարման գործընթացը։

Oviocloud.am հարթակի միջոցով օգտատերերը կարող են առանց երկար ընթացակարգերի ընտրել անհրաժեշտ ամպային լուծումները և անմիջապես սկսել դրանց օգտագործումը՝ ապահովելով բիզնեսի թվային ենթակառուցվածքի արագ մեկնարկ։

Հարթակն ապահովում է ենթակառուցվածքի ճկուն և լիարժեք կառավարում․ հաճախորդները կարող են ինքնուրույն ավելացնել կամ նվազեցնել ռեսուրսները, փոխել կարգավորումները և մասշտաբավորել իրենց ամպային միջավայրը՝ այն  համապատասխանեցնելով բիզնեսի փոփոխվող պահանջներին։

OVIO Cloud հարթակի միջոցով օգտատերերը կարող են հեշտությամբ համեմատել հասանելի ամպային լուծումներն ու սակագները և ընտրել իրենց համար առավել համապատասխան կոնֆիգուրացիան։

«Oviocloud.am-ը անվտանգ և ապահով հարթակ է, որը նպատակ ունի դարձնել ամպային ենթակառուցվածքը նույնքան հասանելի և հեշտ կառավարվող, որքան ցանկացած այլ առցանց ծառայություն։ Մենք վստահ ենք, որ մեր նոր հարթակի միջոցով բիզնեսը և ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան արագ կյանքի կոչել նոր նախագծերը, ավելի ճկուն կառավարել իրենց տեխնոլոգիական ռեսուրսները և կենտրոնանալ բիզնեսի հիմնական գործունեության վրա: Չափազանց կարևոր է նաև այն, որ բոլոր տվյալները պահպանվում են ՀՀ տարածքում, ինչը երաշխավորում է տվյալների հուսալի և վերահսկելի պահպանում»,-նշեց OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

OVIO Cloud հարթակով ծառայությունների դիմաց կարելի է վճարել միջազգային տարբեր վճարային համակարգերով, այդ թվում Visa, Master, MIR համակարգերով, ինչը հնարավորություն է տալիս հարթակից օգտվել նաև արտասահմանյան հաճախորդներին:

Նոր հարթակն ապահովում է 24/7 հասանելիություն OVIO-ի տվյալների կենտրոնում տեղակայված ամպային ենթակառուցվածքին՝ ապահովելով բարձր մակարդակի կայունություն, անվտանգություն և ծառայությունների հասանելիություն։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնը միակն է Հայաստանում, որ կառուցված է ենթակառուցվածքի հուսալիության TIER III միջազգային հեղինակավոր ստանդարտով։ Կենտրոնն ունի  ISO 27001, 27017, 27018, PCI DSS միջազգային հեղինակավոր ստանդարտների համապատասխանություն, ինչը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարում, ամպային համակարգերի պաշտպանություն, տվյալների գաղտնիություն և բանկային տեղեկատվության պաշտպանություն։

OVIO-ի մասին

OVIO-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից է։ Ընկերությունը հիմնադրվել է 2007 թ․ և 2012թ․ սկսած մատուցում է ֆիքսված Ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության, Ֆիքսված հեռախոսակապի և մի շարք ամպային ծառայություններ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդների համար։

Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը:

OVIO-ի կորպորատիվ հաճախորդների թվում են հայաստանյան բազմաթիվ խոշոր ձեռնարկություններ, այդ թվում բանկեր և այլ ֆինանսական կառույցներ, պետական գերատեսչություններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային խոշոր կազմակերպություններ։

2024թ․-ին ընկերությունը կոմերցիոն շահագործման է հանձնել Հայաստանում խոշորագույն և երկրի համար ռազմավարական նշանակության տվյալների մշակման կենտրոնը, որը միակ TIER III հավաստագրված տվյալների մշակման կենտրոնն է Հայաստանում։ Կենտրոնն ունի ISO 27001, 27017, 27018, PCI/DSS միջազգային հեղինակավոր հավաստագրեր։

Տվյալների մշակման կենտրոնի ընդհանուր հզորությունը 2 ՄՎտ է։ Այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 ԿՎտ և 110 ԿՎս հզորությամբ իրարից անկախ սնուցվող 2 ենթակայանով, որոնք ապահովում են բացառիկ հուսալիություն, անվտանգություն և արդյունավետություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031