Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզում երեխային ծեծած դաստիարակը չկալանավորվեց. «Ազատություն»

Հուլիս 29,2024 23:16 Share

«Ազատությունն» իր տելեգրամյան ալիքում տեղեկացնում է.

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծելու համար ձերբակալված դաստիարակը 3 օր անազատության մեջ մնալուց հետո չկալանավորվեց։

Դաստիարակը ձերբակալվել էր, երբ համացանցում տարածվեց ծեծի տեսանյութը։

«Ազատության» տեղեկություններով՝ ծնողները բողոք չեն ներկայացրել իրենց երեխային մահճակալում ծեծած դաստիարակի դեմ:

Եթե քննչականը գործը դատարան տանի ու մեղքն ապացուցվի, նրան սպառնում է 3-7 տարվա ազատազրկում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել