Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկաթուղու երկայնքով տեղակայվող ոչ պետական 3-րդ կողմի, ոչ մասնավոր ներկայություն մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չէ»․ Արարատ Միրզոյան

Սեպտեմբեր 09,2024 15:02 Share

«Որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում»,-դիտարկմանը՝ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ենթակառուցվածքների վերահսկողությունը մասնավոր ընկերություններին՝ հնարավոր փոխանցումը և հարցին՝ ինչպե՞ս է դա արվելու, ո՞րն է Ադրբեջանի դիրքորոշումը, ի՞նչ ձևաչափով դա կարող է տեղի ունենալ, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, ԱԳ և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա վստահեցրեց՝ մենք ասել ենք, որ ՀՀ-ի համար երրորդ ուժերի ներկայությունը և նրանց կողմից վերահսկողությունը բացառվում է, մեզ համար դա անընդունելի է․ «Խոսքն այլ բանի մասին է։ Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք երկու երկրներում էլ կարող ենք ներգրավել, քննարկվելիք տարբերակ է, օրինակ՝ արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա կամ մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին։ Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքները տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ոչ պետական երրորդ կողմի, ոչ մասնավոր ներկայություն մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չէ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30