Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

Նիլ Ուշակովին Եվրախորհրդարանը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ է ընտրել

Հոկտեմբեր 03,2024 16:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Region monitor. Լատվիացի պատգամավոր Նիլ Ուշակովին Եվրախորհրդարանն ընտրել է որպես Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների գծով պատվիրակության նախագահ, իսկ Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն և լեհ պատգամավոր Միխալ Շտերբան ընտրվել են որպես նրա տեղակալներ:

«Տարածաշրջանում կան և՛ ներքին իրադարձություններ, և՛ տարածաշրջանային հակամարտություններ, որոնք փոխել են աշխարհաքաղաքական իրավիճակը, ինչն ուղղակիորեն ազդում է Եվրամիության և Հարավային Կովկասի երեք երկրների հարաբերությունների վրա»,- ասել է Ուշակովը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: