Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տարածքով անցնելիք միջանցքի բացումը ընդամենը ժամանակի հարց է. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

Հոկտեմբեր 13,2024 21:23 Share

«Հայկական ալիք» – Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն այսօր հայտարարել է, որ Հայաստանի տարածքով անցնելիք 61 կիլոմետրանոց միջանցքի բացումը ընդամենը ժամանակի հարց է։

Նախարարը նշել է, որ թեև Անկարան ուղղակիորեն չի մասնակցում Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների բացման շուրջ ընթացող բանակցություններին, բայց Բաքվի հետ մշտական կապի մեջ է։

Նա մասնավորապես ասել է․

«Թուրքիան և Ադրբեջանը համատեղ նախագիծ են իրականացնում։ Կան որոշակի խնդիրներ, բայց դրանք առաջիկայում կարող են լուծվել։ Ժամանակի հարց է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել