Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 27-ը չի նշվի որպես զոհվածների հիշատակի օր․ կառավարությունը մերժեց Գեղամ Նազարյանի առաջարկը

Հոկտեմբեր 17,2024 11:52 Share

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի օրենսդրական նախաձեռնությանը։

Գեղամ Նազարյանն առաջարկում էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումը կատարել՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հոդված 13.3. բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր՝ նշվում է սեպտեմբերի 27-ին»:

Կառավարությունը մերժել է այս առաջարկը՝ տալով հետեւյալ հիմնավորումը․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց, քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Արխիվային լուսանկարում՝ Ստեփանակերտում Վերջին զանգի արարողությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել