Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

Նոյեմբեր 11,2024 23:13 Share

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմի Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնում մասնակցել է կլոր սեղան քննարկման: Նախարար Միրզոյանին ողջունել և քննարկումը վարել է կենտրոնի տնօրեն Ֆրեդրիկ Լոյդքվիստը, քննարկմանը մասնակցել են փորձագիտական ու քաղաքացիական հասարակության շրջանակների ներկայացուցիչներ:

Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները, ՀՀ անկախության, ինքնիշխանության, դիմակայունության շարունակական ամրապնդման ուղղությամբ ներդրվող ջանքերը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցերի, նոր գործընկերությունների զարգացման, լայն աշխարհագրությամբ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններին ու հեռանկարներին։

Հայաստան-Շվեդիա օրակարգի զարգացմանն անդրադարձ է կատարվել թե՛ երկկողմ քաղաքական երկխոսության, թե՛ ԵՄ հետ գործընկերության խորացման համատեքստում։ ՀՀ-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծվել են արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև ակնկալիքները՝ ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին, ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին համահունչ։

Իր խոսքում, ինչպես նաև հարցուպատասխանի ձևաչափով նախարար Միրզոյանը հանգամանալից անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում զարգացումների դինամիկային և անվտանգային իրավիճակին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ջանքերը, կայուն խաղաղության հաստատման հեռանկարներն ու այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

Տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման համատեքստում անդրադարձ է կատարվել տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերին և այս համատեքստում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ որպես ենթակառուցվածքների գլոբալ ցանցի հնարավոր կարևոր բաղադրիչ:

Հանդիպման վերջում ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930